Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արգիշտի Մեխակյանը ընդունել է Իտալիայի Կաորլե քաղաքում կայացած հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը պատվով ներկայացրած մարզիկներին
07.07.2025
Այսօր մարզպետ Արգիշտի Մեխակյանը Արմավիրի մարզպետի աշխատակազմում ընդունել է Իտալիայի Կաորլե քաղաքում կայացած հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը պատվով ներկայացրած մարզիկներին՝ Գասպար Տերտերյանին և Սամվել Տերտերյանին, մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում մասնակցած և մրցանակային տեղ զբաղեցրած մարզիկ Վարդան Սահակյանին և նրանց մարզիչ Սիմոն Կարապետյանին։
Մարզպետը շնորհավորել է մարզիկներին միջազգային հարթակում ունեցած հաջող ելույթների համար՝ ընդգծելով, որ իրենց նվաճումներով նրանք բարձր են պահում ոչ միայն Արմավիրի մարզի, այլև Հայաստանի Հանրապետության պատիվը։
Իր խոսքում Արգիշտի Մեխակյանն ընդգծել է մարզիկների ու նրանց մարզիչների հետևողական աշխատանքի, կամքի և նվիրվածության կարևորությունը՝ նրանց հաջողությունը համարելով նաև մարզում իրականացվող սպորտային քաղաքականության արդյունք։
Հանդիպման ընթացքում մարզպետը Վարդան Սահակյանին, Գասպար և Սամվել Տերտերյաններին հանձնել է Արմավիրի մարզպետի շնորհակալագրեր՝ սպորտում ունեցած բարձր արդյունքների, Հայաստանի հեղինակությունը միջազգային մրցաշարերում բարձր պահելու համար։






