Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏ
04.09.2025

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Վահրամ Խաչատրյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ:
ՀՀ կառավարության նիստում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհավորել է նորանշանակ մարզպետին՝ մաղթելով ամենայն բարիք:
Վահրամ Խաչատրյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Կառավարության անդամներին վստահության համար և հավելել, որ իր համար մեծ պատիվ է մարզպետի պաշտոնում աշխատել հայրենի մարզի զարգացման համար:
Արմավիրի մարզպետի աշխատակազմը ևս միանում է շնորհավորանքներին՝ Վահրամ Խաչատրյանին մաղթելով արդյունավետ աշխատանք, նոր ձեռքբերումներ և հաջողություններ պատասխանատու պաշտոնում: