Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզ է այցելել Ռումինիայի Կլուժ նահանգի նահանգային խորհրդի փոխնախագահ Վակար Իշտվանի գլխավորած պատվիրակությունը

Արմավիրի մարզ է այցելել Ռումինիայի Կլուժ նահանգի նահանգային խորհրդի փոխնախագահ Վակար Իշտվանի գլխավորած պատվիրակությունը 05.09.2025

2025 թվականի սեպտեմբերի 5-ին Արմավիրի մարզ է այցելել Ռումինիայի Կլուժ նահանգի նահանգային խորհրդի փոխնախագահ Վակար Իշտվանի գլխավորած պատվիրակությունը։ ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմում հյուրերին ընդունել է մարզպետի խորհրդական Արսեն Պետրոսյանը։ Կողմերը քննարկել են դեռևս 2017 թվականի հուլիսի 1-ին ՀՀ Արմավիրի մարզի և Ռումինիայի Կլուժ նահանգի միջև ստորագրված համագործակցության համաձայնագրի շրջանակներում ձևավորված կապերի շարունակման և ակտիվացման հարցերը։ Հատուկ ընդգծվել է գյուղատնտեսության,...

Արմավիրի մարզում նշվեց Փրկարարների օրը

Արմավիրի մարզում նշվեց Փրկարարների օրը 04.09.2025

Սեպտեմբերի 4-ին Հայաստանում ամեն տարի նշվում է Փրկարարների օրը։ Տոնի կապակցությամբ Արմավիրի մարզային փրկարարական վարչության նախաձեռնությամբ Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակում անցկացվեց հանդիսավոր միջոցառում և ցուցադրություն։ Մասնակիցներին ներկայացվեց հրշեջ-փրկարարական գույքը, ժամանակակից տեխնիկան ու սարքավորումները, որոնք կիրառվում են արտակարգ իրավիճակներում արագ և արդյունավետ արձագանք ապահովելու համար։ Միջոցառմանը ներկա էին Արմավիրի փոխմարզպետ Բարսեղ Նիկողոսյանը, մարզպետի...

ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏ

ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏ 04.09.2025

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Վահրամ Խաչատրյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ: ՀՀ կառավարության նիստում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհավորել է նորանշանակ մարզպետին՝ մաղթելով ամենայն բարիք: Վահրամ Խաչատրյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ...

ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնակատար, մարզպետին փոխարինող Բարսեղ Նիկողոսյանը սեպտեմբերի 1-ին այցելեց մի շարք դպրոցներ

ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնակատար, մարզպետին փոխարինող Բարսեղ Նիկողոսյանը սեպտեմբերի 1-ին այցելեց մի շարք դպրոցներ 01.09.2025

ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնակատար, մարզպետին փոխարինող Բարսեղ Նիկողոսյանը Վաղարշապատի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանի հետ սեպտեմբերի 1-ին այցելեց Վաղարշապատի Ներսիսյան թիվ 6 հիմնական դպրոց։ Տոնական միջոցառմամբ ազդարարվեց 2025-2026 ուսումնական տարվա մեկնարկը։ Միջոցառմանը ներկա էին նաև Արմավիրի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուներ։ Բարսեղ Նիկողոսյանը ջերմորեն...

Բարսեղ Նիկողոսյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ

Բարսեղ Նիկողոսյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ 01.09.2025

Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ և ծնողներ, Շնորհավորում եմ Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ։ Հայ ժողովրդի կյանքում կրթության դերն առանձնահատուկ նշանակություն է ունեցել։ Այսօր էլ կրթությունը բոլորիս կյանքում մեծ դեր է խաղում: Մարդկային քաղաքակրթության զարգացման, ազգերի ու ժողովուրդների ինքնահաստատման ու հարատևության հիմքում միշտ էլ եղել և մնում է գիտելիքի ու փորձի փոխանցումը սերունդներին: Եվ այսօր՝ Գիտելիքի և դպրության օրը, իմ ջերմ շնորհավորանքներն ու...

Արմավիրի  մարզը ներկայացրեց իր մշակութային և ստեղծագործական հարստությունը «Արվեստների և արհեստների» փառատոնում

Արմավիրի մարզը ներկայացրեց իր մշակութային և ստեղծագործական հարստությունը «Արվեստների և արհեստների» փառատոնում 31.08.2025

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ և ՀՀ մարզպետների աշխատակազմերի աջակցությամբ այսօր՝ օգոստոսի 31-ին, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում անցկացվեց «Արվեստների և արհեստների» 14-րդ միջազգային փառատոնը: Միջոցառման ընթացքում Հայաստանի բոլոր մարզերն իրենց տաղավարներում հերթական անգամ ներկայացրեցին քաղաքային և գյուղական բնակավայրերին բնորոշ արհեստների, արվեստների ցուցանմուշները, զբոսաշրջային գրավչությունները, ազգային խոհանոցն ու տեղական բարիքները։...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-05 17:32:50