Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արմավիրի մարզում նշվեց Փրկարարների օրը
04.09.2025
Սեպտեմբերի 4-ին Հայաստանում ամեն տարի նշվում է Փրկարարների օրը։
Տոնի կապակցությամբ Արմավիրի մարզային փրկարարական վարչության նախաձեռնությամբ Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակում անցկացվեց հանդիսավոր միջոցառում և ցուցադրություն։ Մասնակիցներին ներկայացվեց հրշեջ-փրկարարական գույքը, ժամանակակից տեխնիկան ու սարքավորումները, որոնք կիրառվում են արտակարգ իրավիճակներում արագ և արդյունավետ արձագանք ապահովելու համար։
Միջոցառմանը ներկա էին Արմավիրի փոխմարզպետ Բարսեղ Նիկողոսյանը, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները։ Մասնակցում էին նաև ԱՏՊՔ-ի «Կառավարում արտակարգ իրավիճակներում» մասնագիտության տարբեր կուրսերի ուսանողները։
Տոնական օրը ևս մեկ անգամ ընդգծեց փրկարարների դերը համայնքների անվտանգության ապահովման, ինչպես նաև հասարակության մեջ պատրաստակամության և փոխօգնության մշակույթի ամրապնդման գործում։