Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացել է «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական երրորդ փառատոնը՝ նվիրված ՀՀ անկախության 34-ամյակին
22.09.2025
Սեպտեմբերի 21-ին Արմավիր քաղաքում կայացել է «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական երրորդ փառատոնը՝ նվիրված ՀՀ անկախության 34-ամյակին։
Տոնական օրվա առթիվ ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Շքեղ համերգին բեմում են եղել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ու հայկական էստրադայի արտիստներ Մաշա Մնջոյանը, Ժակոն, Իվետա Մուկուչյանը, Էրիկ Կարապետյանը, Բրյունետը, ինչպես նաև «Գարիկ և Սոնա» խումբը, «Նեմրան» և «Ռեինկարնացիա» օրկեստրան:
Միջոցառմանը ներկա են եղել Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվախքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, բազմաթիվ հանդիսականներ:
Մինչև մեծ համերգը պաշտոնյաները շրջել են Արմավիր քաղաքում՝ ծանոթանալով տեղական արտադրանքի տոնավաճառին։ Տեղի է ունեցել նաև այցելություն մարզի տեսարժան վայրեր:
«Ֆեստիվառ» փառատոնը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և իրականացվում է Հանրային հեռուստաընկերության կողմից։ Այն իրականացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ՝ նպատակ ունենալով խթանել ներքին զբոսաշրջությունն ու մարզային մշակութային կյանքը: