Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացել է  «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական երրորդ փառատոնը՝ նվիրված ՀՀ անկախության 34-ամյակին

Կայացել է «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական երրորդ փառատոնը՝ նվիրված ՀՀ անկախության 34-ամյակին 22.09.2025

Սեպտեմբերի 21-ին Արմավիր քաղաքում կայացել է «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական երրորդ փառատոնը՝ նվիրված ՀՀ անկախության 34-ամյակին։ Տոնական օրվա առթիվ ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Շքեղ համերգին բեմում են եղել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ու հայկական էստրադայի արտիստներ Մաշա Մնջոյանը, Ժակոն, Իվետա Մուկուչյանը, Էրիկ Կարապետյանը, Բրյունետը, ինչպես նաև «Գարիկ և Սոնա» խումբը, «Նեմրան» և «Ռեինկարնացիա» օրկեստրան:...

ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձն Անկախության տոնի առթիվ

ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձն Անկախության տոնի առթիվ 21.09.2025

Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք նշում ենք մեր ժողովրդի ամենամեծ նվաճումներից մեկը՝ անկախությունը։ Այն միայն անցյալի փառավոր հաղթանակ չէ, այլև ապագայի պատասխանատվություն, որի կրողը յուրաքանչյուրս ենք։ Անկախությունը մեզ հիշեցնում է, որ մեր ուժը մեր միասնականության և համախմբվածության մեջ է։ Եթե կարողացանք հաղթահարել անցյալի փորձությունները և կառուցել պետություն, ապա պարտավոր ենք նույն վճռականությամբ պահպանել ու զարգացնել այն։ Ազատությունը և պետականությունը նվեր չեն, դրանք ամեն օր...

ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ շրջայց է իրականացրել մարզի մի քանի բնակավայրերում

ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ շրջայց է իրականացրել մարզի մի քանի բնակավայրերում 16.09.2025

Աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի, նախարարի տեղակալ Արման Խոջոյանի, Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի, Մեծամոր համայնքի ղեկավար Էդգար Հովհաննիսյանի, ինչպես նաև Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանի հետ շրջայց է իրականացրել մարզի մի քանի բնակավայրերում` հետևելու խաղողի բերքահավաքի ընթացքին և մթերման գործընթացին։ ▫️️ Այցի առաջին կանգառը Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայրի խաղողի այգում էր,...

Գործարկվել է «Տեսել եմ» հավելվածը

Գործարկվել է «Տեսել եմ» հավելվածը 12.09.2025

Նոր հնարավորություն քաղաքացիների համար Համայնքիդ խնդիրն այլևս չի մնա անտեսված․ Նկարիր Ներբեռնիր «Տեսել եմ» հավելվածը Ուղարկիր քո համայնքապետարանին Քեզնից ստացված ազդանշանին հետևելու են մասնագետները և կիսվեն արդյունքով։ teselem.am ►«Teselem» հավելվածը հասանելի է App Store և Google Play-ում «Տեսել եմ» հավելվածի նպատակը պարզ է․ > ընդլայնել բնակչության մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը, >նպաստել...

ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիկ Յայլոյանի հետ այսօր այցելել է համայնքի մի շարք բնակավայրեր

ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիկ Յայլոյանի հետ այսօր այցելել է համայնքի մի շարք բնակավայրեր 10.09.2025

ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիկ Յայլոյանի հետ այսօր այցելել է համայնքի մի շարք բնակավայրեր՝ տեղում ծանոթանալու ընթացիկ ծրագրերի շրջանակում իրականացվող շինաշխատանքներին։ Այցի ընթացքում մարզպետը շինարարական կազմակերպությունների պատասխանատուների հետ քննարկել է նախագծային լուծումները՝ կարևորելով աշխատանքների որակի ապահովումն ու սահմանված ժամկետների պահպանումը։ Այցի առաջին կանգառն Աղավնատուն բնակավայրում էր, որտեղ իրականացվում են մանկապարտեզի շենքի...

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն  պաշտոնապես ներկայացրեց նորանշանակ մարզպետ Վահրամ Խաչատրյանին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն պաշտոնապես ներկայացրեց նորանշանակ մարզպետ Վահրամ Խաչատրյանին 08.09.2025

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Արմավիրի մարզպետի աշխատակազմում պաշտոնապես ներկայացրել է նորանշանակ մարզպետ Վահրամ Խաչատրյանին։ Նախարարը շնորհավորել է պարոն Խաչատրյանին նշանակման կապակցությամբ՝ ընդգծելով նրա երկարամյա մասնագիտական փորձը, մարզին ու նրա խնդիրներին լավ ծանոթ լինելը և վստահեցրել, որ նոր մարզպետը կարող է արդյունավետ իրականացնել իր առջև դրված պատասխանատու առաքելությունը։ Դավիթ Խուդաթյանը շնորհակալություն է հայտնել նաև նախկին մարզպետ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-22 17:41:08