Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կառավարությունն Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացրել է 246 մլն 505,5 հազար ՀՀ դրամ

27.11.2025

Կառավարության այսօրվա նիստի որոշմամբ գործադիրը հավանության է արժանացրել Արմավիրի մարզի համայնքներին սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով Արմավիրի մարզպետի աշխատակազմին 246 մլն 505,5 հազար ՀՀ դրամ հատկացնելու վերաբերյալ որոշման նախագիծը, ըստ որի՝

  •  Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 2 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի գույքի և սարքավորումների ձեռքբերման համար հատկացվել է 6 մլն 130,6 հազար ՀՀ դրամ,
  • Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Արամ Մանուկյան 1-ին թաղամասի 3 փողոցների հիմնանորոգման և Վահան Տերյան և Սուրբ Մ.Խորենացի փողոցների և Չարենց թաղամասի բազմաբնակարան բնակելի շենքերի բակերի և բակային ճանապարհների հիմնանորոգման, ասֆալտբետոնե ծածկի իրականացման համար՝ 227 մլն 791,8 հազար ՀՀ դրամ,
  • Արաքս համայնքի Ապագա գյուղի 15-րդ փողոցի ասֆալտապատման համար հատկացվել է 12 մլն 583,1 հազար ՀՀ դրամ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-27 18:18:26