Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Կայացել է գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովի անդրանիկ նիստը 27.11.2025
ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմում կայացել է գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովի անդրանիկ նիստը՝ հանձնաժողովի նախագահ, Արմավիրի մարզպետի խորհրդական Արբակ Եղիազարյանի գլխավորությամբ: Նիստի ընթացքում ներկայացվել է ՀՀ գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թթ միջոցառումների ծրագիրը, Մարզում պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և հաշվառման հետ կապված առկա խնդիրները, մարզում ընտանեկան բռնության դեպքերի և այդ...

Կառավարությունն Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացրել է 246 մլն 505,5 հազար ՀՀ դրամ 27.11.2025
Կառավարության այսօրվա նիստի որոշմամբ գործադիրը հավանության է արժանացրել Արմավիրի մարզի համայնքներին սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով Արմավիրի մարզպետի աշխատակազմին 246 մլն 505,5 հազար ՀՀ դրամ հատկացնելու վերաբերյալ որոշման նախագիծը, ըստ որի՝ Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 2 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի գույքի և սարքավորումների ձեռքբերման համար հատկացվել է 6 մլն 130,6 հազար ՀՀ դրամ, Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Արամ Մանուկյան 1-ին թաղամասի 3...

Մարզպետ Վահրամ Խաչատրյանն Արմավիրի մարզպետի աշխատակազմում անցկացրեց քաղաքացիների ընդունելություն 26.11.2025
ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմում մարզպետ Վահրամ Խաչատրյանն ընդունեց մարզի տարբեր բնակավայրերում բնակվող մի շարք քաղաքացիների։ Քաղաքացիները բարձրացրել են ֆինանսական աջակցությանը, առողջապահական և սոցիալական խնդիրներին վերաբերվող մի շարք հարցեր։ Վահրամ Խաչատրյանը ներկայացված խնդիրները քննարկել է ոլորտային պատասխանատուների հետ, տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ, հանձնարարել է ոլորտային պատասխանատուներին յուրաքանչյուր դիմում մանրակրկիտ ուսումնասիրել և օրենքով սահմանված կարգով ընթացք...
Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրենի տեղակալ Արման Խաչատրյանը և խորհրդական Խաչատուր Մկրտչյանն աշխատանքային այց են կատարել Արմավիր համայնքի Մայիսյան և Արմավիր բնակավայրեր՝ հետևելու իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքին: Տ3-8՝ Մ 5-Ծառաշեն հատվածի Մայիսյան գյուղի սկզբնամասում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պատվերով իրականացվում է շուրջ 800 մետր տեղական...
Կոտայքի մարզում՝ Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի ծածկած լողավազանում, կայացել են «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի եզրափակիչ փուլի մրցումները։ Միջոցառումն անցկացվել է 2 տարիքային խմբերով՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների 3-6-րդ և 7-12-րդ դասարանների աշակերտներից կազմված մարզերի հավաքական թիմերի միջև։ Արմավիրի մարզը ներկայացրել են երկու տարիքային խմբերի հավաքական թիմերը, որոնց յուրաքանչյուրում ընդգրկված են եղել 4 տղա և 4...
ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը համայնքների ղեկավարների հետ անցկացրել է խորհրդակցություն` մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքը քննարկելու նպատակով։ Խորհրդակցությանը մասնակցել են համայնքների ղեկավարների տեղակալները, սուբվենցիոն ծրագրերի պատասխանատուները, ինչպես նաև մարզպետի աշխատակազմի ոլորտային ստորաբաժանումների ղեկավարները։ Քննարկվել են մարզում արդեն իրականացված, ընթացքի մեջ գտնվող և առաջիկայում...


