Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացել է գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովի անդրանիկ նիստը
27.11.2025
ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմում կայացել է գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովի անդրանիկ նիստը՝ հանձնաժողովի նախագահ, Արմավիրի մարզպետի խորհրդական Արբակ Եղիազարյանի գլխավորությամբ:
Նիստի ընթացքում ներկայացվել է
- ՀՀ գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թթ միջոցառումների ծրագիրը,
- Մարզում պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և հաշվառման հետ կապված առկա խնդիրները,
- մարզում ընտանեկան բռնության դեպքերի և այդ ընտանիքների հետ իրականացվող աշխատանքների վերաբերյալ հարցեր:
Դիտարկվել են ներկայացված առաջարկությունները ՀՀ գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թթ միջոցառումների ծրագրից բխող գործողությունները մարզում առավել արդյունավետ կիրառելու ուղղությամբ:







