Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձն էներգետիկի օրվա առթիվ
22.12.2025
Հարգելի՛ էներգետիկներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Էներգետիկի մասնագիտական օրվա առթիվ: Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել ձեր նվիրումի ու բարձր պատասխանատվությամբ իրականացվող ծառայության համար։
Ձեր շնորհիվ է, որ Հայաստանի էներգետիկ համակարգը գործում է կայուն ու անվտանգ, և միջազգային գործընկերների շրջանում վայելում եք հեղինակություն ու մասնագիտական ակնածանք։
Էներգետիկան ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ է, որտեղ յուրաքանչյուր քայլ պահանջում է մասնագիտական ճշգրտություն, խորքային մոտեցում և անընդհատ կատարելագործում։ Ձեր հետևողական ջանքերը նշանակալի դեր են ունենում էներգետիկ անվտանգության ամրապնդման, համակարգի արդիականացման և նորարարական լուծումների կիրառման գործում։
Եվ ուրեմն, թող, որ ձեր աշխատանքը միշտ ուղեկցվի անվտանգ պայմաններով, մասնագիտական աճով և նոր հաջողություններով։
Մաղթում եմ ձեզ առողջություն, արդյունավետ գործունեություն և շարունակական ձեռքբերումներ՝ ի նպաստ մեր պետության կայուն առաջընթացի։


