Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձն էներգետիկի օրվա առթիվ 22.12.2025
Հարգելի՛ էներգետիկներ, Ջերմորեն շնորհավորում եմ Էներգետիկի մասնագիտական օրվա առթիվ: Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել ձեր նվիրումի ու բարձր պատասխանատվությամբ իրականացվող ծառայության համար։ Ձեր շնորհիվ է, որ Հայաստանի էներգետիկ համակարգը գործում է կայուն ու անվտանգ, և միջազգային գործընկերների շրջանում վայելում եք հեղինակություն ու մասնագիտական ակնածանք։ Էներգետիկան ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ է, որտեղ յուրաքանչյուր քայլ պահանջում է մասնագիտական ճշգրտություն,...
Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը և Մեծամոր համայնքի ղեկավար Էդգար Հովհաննիսյանը ներկա են գտնվել «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում կազմակերպված «Ժամանակի ոսկե հետքը» խորագրով միջոցառմանը։ Միջոցառումը նվիրված էր Մեծամորի հնագիտական պեղումների 60-ամյա և թանգարանի գործունեության 55-ամյա հոբելյաններին՝ միավորելով հնագույն աշխարհի շքեղությունն ու ժամանակակից գիտական միտքը։ Ծրագրի ընթացքում ներկայացվել են Մեծամորի շուրջ 5000-ամյա հնավայրի պեղումների ընթացքն...

Մեծամորում վառվեցին համայնքի գլխավոր տոնածառի լույսերը 20.12.2025
Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի և Մեծամոր համայնքի ղեկավար Էդգար Հովհաննիսյանի մասնակցությամբ Մեծամոր համայնքում կայացավ գլխավոր տոնածառի լույսերի վառման հանդիսավոր միջոցառումը։ Տոնական երեկոյի ընթացքում համայնքի ղեկավար Էդգար Հովհաննիսյանը հայտարարեց տոնածառի լուսավորության մեկնարկը՝ խորհրդանշելով ամանորյա տոների սկիզբը համայնքում։ Միջոցառման ընթացքում մարզպետ Վահրամ Խաչատրյանը շնորհավորեց բոլորին Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ՝ ընդգծելով խաղաղության ու անվտանգության...

Վառվեցին Արմավիր համայնքի գլխավոր տոնածառի լույսերը 19.12.2025
Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը մասնակցել են Արմավիր համայնքի գլխավոր տոնածառի լուսավորության վառման տոնակատարությանը։ Միջոցառումը մեկնարկել է տոնական շոու-ծրագրով, որից հետո Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը ազդարարել է գլխավոր տոնածառի լուսավորության մեկնարկը։ Մարզպետ Վահրամ Խաչատրյանը շնորհավորել է ներկաներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՝ մաղթելով խաղաղություն և անվտանգություն երկրին, առողջություն ու բարօրություն...

Կառավարությունն Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացրել է 1 մլրդ 248 մլն 770,0 հազար ՀՀ դրամ 18.12.2025
Կառավարությունն Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացրել է 1 մլրդ 248 մլն 770,0 հազար ՀՀ դրամ Կառավարության այսօրվա նիստի որոշմամբ գործադիրը հավանության է արժանացրել Արմավիրի մարզի համայնքներին սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով Արմավիրի մարզպետի աշխատակազմին 1 մլրդ 248 մլն 770,0 հազար ՀՀ դրամ հատկացնելու վերաբերյալ որոշման նախագիծը, ըստ որի՝ 1. Վաղարշապատ համայնքի Գեղակերտ գյուղում Մ.Սարյան, Մարշալ Բաղրամյան փողոցների և Մ.Մարշալ Բաղրամյան փողոցից մինչև մշակույթի տան հարակից...

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 18.12.2025
Սույն թվականի դեկտեմբերի 23-ին՝ ժամը 11.00-ին, Արմավիրի մարզպետի աշխատակազմի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի նիստը՝ մարզպետ Վահրամ Խաչատրյանի նախագահությամբ: Մարզի խորհրդի օրակարգային հարցերին ծանոթանալ ներկայացված հղման միջոցով` http://armavir.mtad.am/files/docs/89642.pdf


