Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Վահրամ Խաչատրյանը ներկա է գտնվել Արմավիրի Վարդան Բախշյանի անվան թիվ երկու հիմնական դպրոցի բացմանը

09.03.2026

ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի, ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի, փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանի, Արմավիրի համայնքապետ Վարշամ Սարգսյանի, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանի հետ ներկա են գտնվել Արմավիրի Վարդան Բախշյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի բացման արարողությանը։

Դպրոցը հիմնանորոգվել է կառավարության ֆինանսավորմամբ՝ Տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ։

Ծրագրի շրջանակում իրականացվել են ներքին հարդարման աշխատանքներ, վերանորոգվել են դասասենյակները, սանհանգույցները և միջանցքները, կառուցվել է ֆուտբոլի դաշտ։

Դպրոցի բակն ասֆալտապատվել է, տարածքը` ցանկապատվել։
Իրականացված աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 272 մլն դրամ։
Ծրագիրն իրականացվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» պետական ծրագրի շրջանակում։

Դպրոցը նախատեսված է 617 աշակերտի համար։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-03-09 17:59:36