Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանն անց է կացրել մարզի խորհրդի նիստը: Մարզխորհրդի անդամներին ներկայացվել է Արմավիրի մարզի 2025 թվականի ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի և մարզպետի գործունեության մասին զեկույցը: Մարզխորհրդին տրամադրվել են տեղեկատվություն իրավական և մասնագիտական հսկողության 2025 թվականի 4-րդ եռամսյակում կատարված աշխատանքների մասին։ Գարնանային գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ նախաձեռնվել են սելավատարները մաքրելու ու գյուղատնտեսական աշխատանքների...
ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմում փոխմարզպետ Արամ Գրիգորյանն ընդունեց մարզի տարբեր բնակավայրերում բնակվող մի շարք քաղաքացիների։ Քաղաքացիները բարձրացրել են հողային հրաբերությունների, առողջապահական և սոցիալական խնդիրներին վերաբերվող մի շարք հարցեր։ Արամ Գրիգորյանը ներկայացված խնդիրները քննարկել է ոլորտային պատասխանատուների հետ, տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ, հանձնարարել է ոլորտային պատասխանատուներին յուրաքանչյուր դիմում մանրակրկիտ ուսումնասիրել և օրենքով սահմանված կարգով ընթացք տալ։...

Կառավարությունն Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացրել է 81 մլն 880. 5 հազար ՀՀ դրամ 26.03.2026
2026 թվականի մարտի 26-ի նիստում Կառավարությունը հավանության է արժանացրել Արմավիրի մարզի համայնքներում սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով Արմավիրի մարզպետի աշխատակազմին 81 մլն 880. 5 հազար ՀՀ դրամ հատկացնելու վերաբերյալ որոշման նախագիծը։ Նշված ծրագրի շրջանակում իրականացվել են՝ Ֆերիկ համայնքի մշակույթի տան տարածքում խաղահրապարակի կառուցում ՝ 6 մլն 842.7 հազար ՀՀ դրամ Վաղարշապատ համայնքի Աղավնատուն բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգում 75 մլն 037.8 հազար ՀՀ...

Շարունակվում են Մեծամորում կառուցվող Անկախ կյանքի կենտրոնի շինարարական աշխատանքները 26.03.2026
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը և Մեծամորի համայնքապետ Էդգար Հովհաննիսյանն այցելել են Մեծամորում կառուցվող անկախ կյանքի կենտրոն։ Պաշտոնյաները շրջել են կենտրոնի տարածքում՝ տեղում ծանոթանալով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին, ինչպես նաև դրանց որակական չափանիշներին։ Նախարարը շրջայցի ընթացքում շեշտել է, որ նախատեսված աշխատանքները պետք է ավարտվեն սահմանված ժամկետում՝ ապահովելով բարձր որակ և...

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 25.03.2026
Սույն թվականի մարտի 30-ին՝ ժամը 11.00-ին, Արմավիրի մարզպետի աշխատակազմի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի նիստը՝ մարզպետ Վահրամ Խաչատրյանի նախագահությամբ: Մարզի խորհրդի օրակարգային հարցերին ծանոթանալ ներկայացված հղման միջոցով` http://armavir.mtad.am/files/docs/91586.pdf

Մեկնարկել է «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի գավաթ» շախմատի մրցաշարը 23.03.2026
Մարտի 23-ից մինչև ապրիլի 2-ը ներառյալ Արմավիրի մարզում անցկացվում է «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի գավաթ» շախմատի մրցաշարը, որը կազմակերպվում է արդեն երկրորդ անգամ։ Մրցաշարի մեկնարկին մասնակիցներին ողջունել է Արմավիրի փոխմարզպետ Արամ Գրիգորյանը` ողջունելով բոլոր մասնակիցներին և կարևորելով մրցաշարի անցկացումը՝ որպես մտավոր սպորտի զարգացման, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության ամրապնդման կարևոր հարթակ։ Մրցաշարին...


