Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Վահրամ Խաչատրյանը հյուրընկալել է ժողովրդական արվեստների թանգարանի ներկայացուցիչներին

14.04.2026

Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը մարզպետի աշխատակազմում ընդունել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի կրթական ծրագրերի բաժնի ղեկավար Աստղիկ Մախսուդյանին, կրթական ծրագրերի վարող Մարինե Ղազարյանին և կրթական ծրագրերի դասավանդող, ասեղնագործության ոլորտում ժողովրդական վարպետ Արմինե Խաչատրյանին։
Հանդիպման ընթացքում հյուրերը մարզպետին ներկայացրել են «ՖՈԼԿԱՆԻՎ» նախագիծը, որի նպատակն է վերակենդանացնել և հանրայնացնել հայկական ժողովրդական արհեստներն ու արվեստները, դրանք ներկայացնել կրթական և մշակութային ծրագրերի միջոցով, ինչպես նաև ներգրավել երիտասարդներին ու համայնքների բնակիչներին ազգային մշակույթի պահպանման և տարածման գործընթացում։
Նախագծի շրջանակում նախատեսվում են տարբեր կրթական ու գործնական միջոցառումներ՝ վարպետաց դասեր, ցուցադրություններ, հանդիպումներ ժողովրդական վարպետների հետ, ինչպես նաև մշակութային ծրագրեր համայնքներում, որոնք հնարավորություն կտան ծանոթանալու հայկական ավանդական արհեստներին, դրանց պատմությանը և կիրառությանը։ Ծրագիրն իրականցվում է ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ:
Մարզպետ Վահրամ Խաչատրյանը ողջունել է նախաձեռնությունը՝ կարևորելով մարզում արհեստների և արվեստների զարգացումը, ինչպես նաև մշակութային կյանքի ակտիվացումը։ Նա նշել է, որ նման ծրագրերը նպաստում են ազգային մշակութային արժեքների պահպանմանը և դրանց փոխանցմանը երիտասարդ սերնդին՝ միաժամանակ ձևավորելով ստեղծագործական միջավայր մարզի համայնքներում։
Հյուրերն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել մարզպետին ընդունելության և համագործակցության պատրաստակամության համար։ 

Մանրամասները՝ https://www.facebook.com/share/r/18VCmu5hA2/

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-15 10:46:15