Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին Նոր տարվա` Մալաքե Թաուսի առթիվ
15.04.2026
Եզդիական համայնքի սիրելի բարեկամներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Մալաքե Թաուս տոնի առթիվ:
Հայաստանի բնակչության կազմում ազգային փոքրամասնությունների մեջ ամենամեծ թվով ազգաբնակչությունն ունի եզդիական համայնքը և ամենաշատը բնակվում են Արմավիրի մարզում` մեր կողքին: Շատ ուրախ եմ, որ եզդիական համայնքը ներկայացված է Արմավիրի մարզի գրեթե բոլոր համայնքներում և հատկապես գյուղական բնակավայրերում:
Պատահական չէ, որ Տաուսե Մալակի և յոթ հրեշտակների հրաշալի հոգևոր տաճարը կառուցվել է հենց Արմավիրի մարզում:
Այս օրը՝ ըստ մեր եզդի եղբայրների, համարվում է գարնանային աշխատանքների մեկնարկի օրը, իսկ գյուղտնտեսական աշխատանքները կարևոր դեր և նշանակություն ունեն Արմավիրի մարզի տնտեսության համար, որի մի մասը կատարվում է շատ աշխատասեր եզդիական համայնքի ներկայացուցիչների կողմից:
Շատ եմ կարևորում նաև մեր երեխաների միասին մանկապարտեզներ, դպրոցներ հաճախելը, միասին կրթությունը ստանալը, սպորտով զբաղվելը:
Հարյուրամյակներ ապրելով կողք կողքի` մենք միմյանց հետ անցել ենք շատ դժվարություններ և հավատարիմ ենք միմյանց:
Շնորհակալ եմ ձեզ խնդիրները բարձրաձայնելու և միշտ ըմբռնումով մոտենալու համար:
Իմ պարտականությունն եմ համարում ձեր կողքին լինելը:
Մաղթում եմ, որ այս տարին ողջ աշխարհի
եզդիների համար լինի ուրախության ու երջանկության տարի:


