Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզում անցկացվեց «Ախուրյանի ջրամբարի պատվարի փլուզման սպառնալիքի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն
15.04.2026
Տարահանման հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանի նախագահությամբ անցկացվեց «Ախուրյանի ջրամբարի պատվարի փլուզման սպառնալիքի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն։
Ուսումնավարժության նպատակն էր.
1. Ստուգել ուսումնավարժությունում ընդգրկված մասնակիցների պատրաստությունը արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում բնակչության և տարածքների պաշտպանությանն ուղղված միջոցառումների իրականացման ուղղությամբ.
2. Կատարելագործել ղեկավար կազմի ունակությունները բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման վերաբերյալ որոշումների ընդունման և կառավարման մարմինների միջև փոխհամագործակցության կազմակերպման ուղղությամբ․
3. Ստուգել «ՀՀ Արմավիրի մարզի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության պլանի «Ջրամբարի պատվարի փլուզման սպառնալիքի և փլուզման դեպքում մարզի բնակչության պաշտպանության պլան» հավելվածի իրատեսությունը․
4. Կատարելագործել արձագանքման ուժերի գործնական հմտությունները` ջրածածկման գոտում որոնողափրկարարական և վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու դեպքում։
ՈՒսումնավարժությանն ընդգրկված էին ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմը,
ՀՀ Արմավիրի մարզի արտակարգ իրավիճակների մշտական գործող հանձնաժողովը, ՀՀ Արմավիրի մարզի տարահանման հանձնաժողովը, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչությունը, ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ապագա, Լուսագյուղ և Մեծամոր համայնքի Արգավանդ, Հայկավան, Բամբակաշատ և Մարգարա բնակավայրերը։
Միջոցառումն անցկացվեց 2 փուլով.
1. Մարզի ղեկավար կազմի ազդարարում, հավաք և խնդրադրում: Ջրածածկման գոտու բնակչության տարհանման կազմակերպում։
2. Որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացում: Բնակչության կենսագործունեության կազմակերպում:
Միջոցառման եզրափակիչ փուլում ուսումնավարժության ղեկավարման շտաբի կողմից ամփոփվեց կատարված աշխատանքների արդյունքները՝ վեր հանվելով առավել խնդրահարույց հարցերը։
Նշվեցին շտաբային ուսումնավարժության անցկացման դրական և բացասական կողմերը։ Ուսուցանվող և մասնակից կազմերին տրվեցին համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ։






