Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Ոստիկանության աշխատողի օրվա առթիվ
16.04.2026
Հարգելի՛ ոստիկանության ծառայողներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ոստիկանության աշխատողի օրվա առթիվ։
Ձեր ծառայությունը պետության անվտանգության, հասարակական կարգի պահպանման և քաղաքացիների իրավունքների պաշտպանության կարևորագույն երաշխիքներից է։ Դուք ձեր ամենօրյա աշխատանքով, պատասխանատվությամբ և նվիրումով իրականացնում եք ձեր առաքելությունը՝ ապահովելով մեր հասարակության կայունությունն ու անվտանգությունը։
Հատուկ երախտագիտություն եմ հայտնում այն ոստիկաններին, ովքեր իրենց ծառայությունը կատարում են բարձր պատասխանատվությամբ, հաճախ նաև սեփական հանգստի ու ժամանակի հաշվին՝ կանգնած լինելով օրենքի և արդարության պահպանման առաջնագծում։
Վստահ եմ, որ ձեր պրոֆեսիոնալիզմը, սկզբունքայնությունն ու նվիրվածությունը շարունակելու են ծառայել մեր պետության ամրապնդմանը և քաղաքացիների վստահության բարձրացմանը։
Մաղթում եմ ձեզ առողջություն, ուժ, տոկունություն և ծառայողական նորանոր հաջողություններ։
Թող ձեր պատասխանատու ծառայությունը միշտ ուղեկցվի անվտանգությամբ, հարգանքով և արժանապատիվ գնահատանքով։
Շնորհավոր տոնդ, Հայաստանի ոստիկանություն։


