Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային հանդիպում՝ առողջապահական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ

22.04.2026

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմում անցկացվել է աշխատանքային հանդիպում մարզում գործող բժշկական կենտրոնների և բուժամբուլատորիաների ղեկավարների մասնակցությամբ։
Հանդիպման օրակարգում ընդգրկված էին առողջապահության ոլորտին առնչվող մի շարք կարևոր հարցեր, մասնավորապես՝

  •  պատվաստումների ցուցանիշների քննարկում,
  •  դեղերի շրջանառության գործընթացների կազմակերպում,
  •  քաղաքացիների կողմից բարձրացված բողոքների ուսումնասիրություն և դրանց արձագանքման ընթացակարգեր։

Հանդիպումը վարել են Արմավիրի մարզպետի խորհրդական Արբակ Եղիազարյանը և ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Արեգնազ Գալոյանը։
Քննարկումների ընթացքում ընդգծվել է ոլորտում արդյունավետ կառավարման, բժշկական ծառայությունների որակի շարունակական բարձրացման, ինչպես նաև քաղաքացիների հետ հետադարձ կապի ապահովման կարևորությունը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-22 17:44:20