Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԻՇԱՏԱԿԻ ԽՈՍՔ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
24.04.2026
Այսօր ողջ հայ ժողովուրդը 111-ամյա հեռավորությունից սգում է 1915-1923 թվականին ազգային փոքրամասնությունների և հատկապես հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության վիշտը:
Հայաստանում և աշխարհում դժվար է գտնել գեթ մեկ հայի, ում մեծերն իրենց վրա զգացած չլինեն ցեղասպանության հետևանքները:
Իմ կարծիքով այս ամենի պատասխանը պետք է լինի հիշելը` ոչ միայն յուրաքանչյուր տարի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի բարձունքում ծաղիկներ խոնարհելով, այլ մեր սերունդերին խորապես կրթելու մեր անցյալի դասերով ու ապագայի մասին իրական երազանքների իրականացման նախաձեռնողականության մտայնությամբ:
Մենք այսօր գլխահակ ծաղիկներ կխոնարհենք ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, կայցելենք մեր բնակավայրում ապրող մեծերին, ովքեր վերապրել են Եղեռնն ու կխոստանանք մեր սերունդներին, որ երբեք ու երբեք չենք մոռանա ու կպահանջենք հարգանք ու արդարություն մարտիրոսված մարդկանց հիշատակի նկատմամբ:
Հիշատակն արդարոց, օրհնությամբ եղիցի:


