Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ծառատունկ՝ Արագած բնակավայրի հուշարձան-պուրակում
26.04.2026
Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, Վաղարշապատ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի հետ միասին, մարզային շաբաթօրյակի շրջանակներում եղել է Վաղարշապատ համայնքում, մասնակցել է Արագած բնակավայրի հուշարձան-պուրակում կազմակերպված ծառատունկին։
Միջոցառումը միտված էր տարածքի կանաչապատմանն ու բարեկարգմանը։
Ծառատունկին զուգահեռ, պաշտոնատար անձինք ծաղիկներ են խոնարհել պուրակի հուշահամալիրում՝ հարգանքի տուրք մատուցելով հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին։








