Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզպետը շնորհավորել է «ԱԲ սերունդ» ծրագրում հաջողություն գրանցած աշակերտուհուն և դպրոցի տնօրենին

29.04.2026

ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը մարզպետի աշխատակազմում ընդունել է Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի տնօրեն Գայանե Սաֆարյանին և նույն դպրոցի աշակերտուհի Հասմիկ Փայտյանին։
Հանդիպման ընթացքում մարզպետը շնորհավորել է նրանց՝ ԿԳՄՍ նախարարության և FAST Foundation (Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ) համագործակցությամբ իրականացվող «ԱԲ սերունդ» կրթական ծրագրի շրջանակում գրանցած նշանակալի հաջողության կապակցությամբ։ Մասնավորապես, ծրագիրը ASU+GSV Summit միջազգային մրցույթի «Ազդեցություն» անվանակարգում զբաղեցրել է պատվավոր 2-րդ հորիզոնականը։
Նշվել է, որ միջազգային հարթակում Հայաստանը ներկայացրել է հենց Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոցը, իսկ «ԱԲ սերունդ» ծրագրում ընդգրկված դպրոցների ցանցը նախապես ընդգրկվել էր մրցույթի լավագույն տասնյակում։
Մարզպետը կարևորել է կրթության ոլորտում նորարարական ծրագրերի ներդրումը և ընդգծել արհեստական բանականության ուսուցման դերը՝ հատկապես մարզային դպրոցներում սովորող աշակերտների համար։ Նա բարձր է գնահատել աշակերտուհի Հասմիկ Փայտյանի ակտիվ ներգրավվածությունն ու ներկայացումը միջազգային մրցույթում։
Հանդիպման ավարտին Վահրամ Խաչատրյանը շնորհակալագիր է հանձնել տնօրեն Գայանե Սաֆարյանին և աշակերտուհի Հասմիկ Փայտյանին՝ կրթության ոլորտում գրանցած ձեռքբերումների և մարզի պատիվը բարձր պահելու համար։

Մանրամասները տեսանյութում՝ https://www.facebook.com/share/r/1NHZPXNQ8G/ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-30 16:44:13