Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձն Աշխատանքի միջազգային օրվա առթիվ

01.05.2026

Սիրելի՛ հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայիսի 1-ի՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ։

Այս օրը խորհրդանշում է աշխատանքի արժևորման, ստեղծարար ջանքի և մարդկային համերաշխության կարևորությունը։ Հայ մարդը դարեր շարունակ առանձնացել է իր աշխատասիրությամբ, արարող ոգով և նվիրումով՝ ձևավորելով այն արժեքային համակարգը, որի հիմքում կանգնած է աշխատանքը՝ որպես զարգացման և առաջընթացի առանցք։

Մաղթում եմ, որ յուրաքանչյուրիդ աշխատանքը լինի գնահատված և արժանապատիվ, իսկ ձեր նպատակներն ու նախաձեռնությունները՝ ուղեկցվեն հաջողությամբ։ Թող համատեղ ջանքերով շարունակենք ամրապնդել աշխատանքային մշակույթը, զարգացնել մեր համայնքները և կառուցել կայուն ու հզոր պետություն։

Թող ձեր արդար և նվիրված աշխատանքը միշտ բերի նոր ձեռքբերումներ և վստահություն վաղվա օրվա նկատմամբ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-06 12:35:24