Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանն ընդունել է Մեծամոր համայնքի Արմավիր գյուղի արվեստի դպրոցի տնօրեն Կարեն Սիրեկանյանին և Հայկավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Սոֆյա Ալավերդյանին
21.05.2026
Մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանն Արմավիրի մարզպետի աշխատակազմում այսօր ընդունել է Մեծամոր համայնքի Արմավիր գյուղի արվեստի դպրոցի տնօրեն Կարեն Սիրեկանյանին և Հայկավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Սոֆյա Ալավերդյանին։
Փոխմարզպետը շնորհավորել է նրանց՝ կարևորելով նվիրված ու պատասխանատու աշխատանքը, ջանասիրությունը, մասնագիտական ոլորտում գրանցած հաջողությունները։
Արամ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել արվեստի դպրոցին՝ միջազգային հարթակում Արմավիրի մարզը պատվով ներկայացնելու համար և հանձնել մարզպետի շնորհակալագիրը։
Նշենք, որ Արմավիր գյուղի արվեստի դպրոցի կերպարվեստ բաժնի սաները Կիպրոսի հանրապետության մայրաքաղաք Նիկոսիայում կայացած Ոսկե Աֆրոդիտե միջազգային մրցույթ-փառատոնում զբաղեցրել են պատվավոր հորիզոնականներ՝
Սարգսյան Գևորգ–գրան պրի
Հովհանեսյան Լուսինե–գրան պրի
Սիրեկանյան Սոֆյա–1–ին հորիզոնական
Գոռ Գևորգյան–1–ին հորիզոնական
Մարգարյան Նորա–1–ին հորիզոնական։
Հայկավանի միջնակարգ դպրոցին Արամ Գրիգորյանը փոխանցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի շնորհակալագիրը՝ հուշարձանների պահպանությանն ուղղված միջոցառումներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար՝ կարևորելով հուշարձանների և շրջակա միջավայրի նկատմամբ ձևավորվող մշակույթը դպրոցականների կյանքում։
Ներկաներն էլ իրենց հերթին շնորհակալություն են հայտնել փոխմարզպետին՝ ուշադրության և գնահատանքի արժանանալու համար։






