Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արմավիրի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանի շնորհավորանքի խոսքը Վերջին դասի առթիվ
22.05.2026
Սիրելի՛ շրջանավարտներ,
ի սրտե շնորհավորում եմ ձեզ կյանքի ամենահիշարժան ու խորհրդանշական օրերից մեկի՝ Վերջին դասի կապակցությամբ։
Այսօր փակվում է ձեր մանկության ու պատանեկության կարևոր էջերից մեկը, և բացվում են նոր հնարավորություններով, պատասխանատվությամբ ու երազանքներով լի ճանապարհներ։
Դպրոցում անցկացրած տարիները ձեզ փոխանցել են ոչ միայն գիտելիքներ, այլև արժեքներ, մարդկային հարաբերությունների մշակույթ, հայրենասիրություն և կյանքի հանդեպ վստահություն։
Վստահ եմ՝ ձեռք բերած գիտելիքներն ու փորձառությունը կդառնան ամուր հիմք ձեր հետագա հաջողությունների համար։ Ինչ մասնագիտություն էլ ընտրեք, ինչ ճանապարհով էլ շարունակեք ձեր ընթացքը, կարևոր է պահպանել նպատակասլացությունը, հավատը սեփական ուժերի հանդեպ և պատասխանատվությունը հայրենիքի ու հասարակության նկատմամբ։
Սիրելի՛ երիտասարդներ, ձեր առջև բացվում է մեծ կյանքի ճանապարհը։ Թող այն լինի լուսավոր, խաղաղ ու հաղթանակներով լի։
Մաղթում եմ, որ երբեք չդադարեք սովորել, զարգանալ, ստեղծել ու հավատալ ձեր երազանքներին։ Թող յուրաքանչյուր դժվարություն ձեզ ավելի ուժեղ դարձնի, իսկ յուրաքանչյուր ձեռքբերում՝ նոր թևեր տա առաջ շարժվելու համար։
Հարգանքի ու երախտագիտության խոսք եմ ուղղում նաև ուսուցիչներին և ծնողներին։ Ձեր նվիրումն ու համբերատար աշխատանքը մեծ ներդրում ունեն այսօրվա հաջողությունների և վաղվա արժանապատիվ սերնդի ձևավորման գործում։
Սիրելի՛ շրջանավարտներ, եղե՛ք համարձակ, արժանապատիվ ու հայրենասեր քաղաքացիներ։ Ձեր գիտելիքով, աշխատասիրությամբ և կամքով կառուցե՛ք ավելի ուժեղ ու զարգացած հայրենիք։
Բարի ճանապարհ և նորանոր հաղթանակներ ձեզ։


