Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հնչել է վերջին զանգը
25.05.2026
Արմավիրի մարզի դպրոցներում այսօր հերթական ուսումնական տարվա ավարտն է նշվել, հնչել է վերջին զանգը, տեղի են ունեցել տոնական միջոցառումներ:
Օրվա առիթով ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը, մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանն այցելել են Մեծամորի N1 հիմնական դպրոց, ներկա գտնվել կազմակերպված տոնական միջոցառմանը։
Աշակերտները ցերեկույթի ընթացքում հանդես են եկել երգ ու պարով, երախտագիտության խոսքեր են ուղղել իրենց կրթօջախին, ուսուցիչներին։
Շնորհավորելով և բարեմաղթանքի խոսքեր հղելով շրջանավարտներին, նրանց ծնողներին և ուսուցիչներին` Արամ Գրիգորյանը նշել է. «Մեր ազգը հզոր է, հավերժ է, քանի որ ձեզ նման երիտասարդներ ունի: Ցանկանում եմ, որ դուք խաղաղ պայմաններում ապրեք, արարեք, ունենաք բարձր գիտելիքներ, որպեսզի կարողանաք ճանապարհ անցնել, ուժեղ և մրցունակ լինել»։
Նա գնահատանքի խոսքեր է ասել դպրոցի մանկավարժներին, ովքեր ամենածանր աշխատանքն են կատարում` կրթելով ու դեպի նոր կյանք ճանապարհելով սերունդներին:
Վերջին զանգի միջոցառումներ են տեղի ունեցել մարզի բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններում։








