Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության օրվա առթիվ

28.05.2026

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ մայիսի 28-ի՝ Հանրապետության օրվա առթիվ։ Այսօր բոլորս շնորհավորում ենք միմյանց՝ մաղթելով խաղաղություն ու հարատևություն մեր երկրին ու պետականությանը։ Պետականության վերականգնմանը հայ ժողովուրդը հասել է հայկական ռազմական տաղանդի վաստակավոր նվիրյալների, կանոնավորության, կարգապահության ու անձնվիրության շնորհիվ, իսկ այժմ, արդեն պաշտպանունակ բանակի նոր մակարդակ ստեղծելով, բռնել ենք պրոֆեսիոնալ բանակի ստեղծման ճանապարհը։

Պետականաշինությունը հեշտ ճանապարհ չէ, բայց մենք ընտրել ենք անկախ ու ինքնիշխան լինելու հարահոս ուղին։

Հանրապետության օրը մենք նշում ենք՝ մեր հոգում ունենալով ապագայի հզոր Հայաստանի պատկերացումները, մեր սերունդների ամուր հոգեկերտվածքը և մեր սահմանների ամրապնդումը։

Հիրավի, այս փառապանծ տոնի առթիվ ցանկանում եմ գլուխ խոնարհել մեր պատմության բոլոր ժամանակների նահատակների առաջ, ովքեր պայքարել են հանուն Հայաստանի Հանրապետության և հանուն հայ ժողովրդի հարատևության։

Այս հրաշալի օրը եկեք միմյանց շնորհավորենք և մաղթենք, որ ապրենք ու արարենք հանուն մեր հողի ու ջրի, հանուն մեր նահատակների վառ հիշատակի և հանուն մեր երազած հզոր Հայաստանի։

Շնորհավոր Հանրապետության օրը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-06-01 12:13:08