Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկել են 9-րդ դասարանցիների ավարտական քննությունները

02.06.2026

Այսօր ՀՀ Արմավիրի մարզի 115 հանրակրթական ուսումնական հաստատություններում մեկնարկել է 9-րդ դասարանցիների ավարտական առաջին քննությունը՝ հայոց լեզու առարկայից, որին մասնակցել է 3909 աշակերտ։ Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատակիցներն այցելել են տարբեր դպրոցներ, հետևել քննության ընթացքին։

Հավելենք, որ 9-րդ դասարաններում քննություններ կանցկացվեն նաև հետևյալ առարկաներից՝

  • «Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) - 11.06.2026 թ.
  • Բնագիտություն («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի ընտրությամբ՝ գրավոր, թեստ) - 15.06.2026 թ.
  • «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» /էսսե/-24.06.2026 թ.
  • Օտար լեզու («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ, բանավոր) - քննաշրջանի ընթացքում
  • «Ռուս գրականություն» (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար- քննաշրջանի ընթացքում
  • «Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում
  • «Ֆիզկուլտուրա» (ստուգարք)- 2025-2026 ուստարվա ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում

9-րդ դասարանի ավարտական քննությունները կազմակերպվում են ուսումնական հաստատություններում։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-06-02 16:53:24