Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մեկնարկել են 9-րդ դասարանցիների ավարտական քննությունները
02.06.2026
Այսօր ՀՀ Արմավիրի մարզի 115 հանրակրթական ուսումնական հաստատություններում մեկնարկել է 9-րդ դասարանցիների ավարտական առաջին քննությունը՝ հայոց լեզու առարկայից, որին մասնակցել է 3909 աշակերտ։ Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատակիցներն այցելել են տարբեր դպրոցներ, հետևել քննության ընթացքին։
Հավելենք, որ 9-րդ դասարաններում քննություններ կանցկացվեն նաև հետևյալ առարկաներից՝
- «Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) - 11.06.2026 թ.
- Բնագիտություն («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի ընտրությամբ՝ գրավոր, թեստ) - 15.06.2026 թ.
- «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» /էսսե/-24.06.2026 թ.
- Օտար լեզու («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ, բանավոր) - քննաշրջանի ընթացքում
- «Ռուս գրականություն» (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար- քննաշրջանի ընթացքում
- «Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում
- «Ֆիզկուլտուրա» (ստուգարք)- 2025-2026 ուստարվա ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում
9-րդ դասարանի ավարտական քննությունները կազմակերպվում են ուսումնական հաստատություններում։


