Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կառավարությունն Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացրել է 146 մլն 347.7 հազար ՀՀ դրամ
18.06.2026
2026 թվականի հունիսի 18-ի նիստում Կառավարությունը 146 մլն 347․7 հազար դրամ գումար է հատկացրել Արմավիրի մարզպետի աշխատակազմին՝ 4 համայնքների սուբվենցիոն 4 ծրագրերի (5 ենթածրագրերի) համաֆինանսավորման նպատակով.
- Վաղարշապատ համայնքի Դաշտ բնակավայրի Բարեկամություն և Համերաշխություն փողոցների գազաֆիկացում (մասնակի)՝ 17,586.6 հազար դրամ,
- Արաքս համայնքի Ջրառատ գյուղի Հ.Մկրտչյան և Արարատյան փողոցների գազիֆիկացում, Գրիբոյեդով գյուղի Պ.Սևակ փողոցի գազիֆիկացում՝ 4,252.6 հազար դրամ,
- Մեծամոր համայնքի Շենավան բնակավայրի մանկապարտեզի կառուցում և հարակից տարածքի բարեկարգում (մասնակի)՝ 81,490.6 հազար դրամ,
- Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակի շատրվանի վերակառուցում (մասնակի)՝ 43,017.9 հազար դրամ:


