Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արմավիրի մարզում կայացել է մարզխորհրդի հերթական նիստը
29.06.2026
ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանի նախագահությամբ տեղի է ունեցել Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստը։
Նիստի ընթացքում ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Լիաննա Հարությունյանը ներկայացրել է Արաքս համայնքում 2026 թվականի առաջին եռամսյակում իրականացված իրավական հսկողության արդյունքները։
Ֆինանսական վարչության պետ Արայիկ Հակոբյանը զեկուցել է համայնքների՝ 2026 թվականի հունիսի 26-ի դրությամբ սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ կատարված աշխատանքների, ինչպես նաև «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով համայնքներին դոտացիաների տրամադրման ընթացքի մասին։
Քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների վարչության պետ Դավիթ Ավետիսյանը ներկայացրել է մարզի համայնքներում քաղաքաշինության ոլորտում իրականացված մշտադիտարկման արդյունքները։
Մարզխորհրդի նիստն ավարտվել է ներկաների հարցուպատասխանով։












