Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Դատախազության աշխատողի օրվա և Դատախազության հիմնադրման 108-ամյակի կապակցությամբ ___________________
01.07.2026
Հարգելի՛ դատախազներ և դատախազության համակարգի աշխատակիցներ,
Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները Դատախազության աշխատողի օրվա և Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադրման 108-ամյակի առթիվ։
Դատախազության համակարգն իր կարևոր և պատասխանատու գործունեությամբ նշանակալի դեր ունի պետության իրավական հիմքերի ամրապնդման, հասարակական արդարության պահպանման և քաղաքացիների իրավունքների պաշտպանության գործում։ Ձեր ամենօրյա ծառայությունը նպաստում է հասարակության մեջ օրենքի նկատմամբ վստահության և իրավական մշակույթի ձևավորմանը։
Այս մասնագիտությունը պահանջում է ոչ միայն բարձր մասնագիտական կարողություններ, այլև ազնվություն, սկզբունքայնություն, անաչառություն և մարդկային բարձր արժանիքներ։ Վստահ եմ, որ դուք շարունակելու եք նույն նվիրումով և պատասխանատվությամբ ծառայել օրենքին ու պետությանը՝ հավատարիմ մնալով ձեր մասնագիտական կոչմանը։
Այս տոնական օրվա առթիվ մաղթում եմ ձեզ անսպառ ուժ և եռանդ, հաջողություններ ձեր կարևոր առաքելության իրականացման ճանապարհին, նոր նվաճումներ ու ձեռքբերումներ, ինչպես նաև խաղաղություն, բարօրություն և ընտանեկան երջանկություն։
Թող ձեր աշխատանքը մշտապես ուղեկցվի արդարության հաղթանակով և հասարակության վստահությամբ։


