Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասների գնահատման հարցերով մարզային հանձնաժողովը նիստ է անցկացրել
08.07.2026
ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ, ՀՀ Արմավիրի մարզի արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող մարզային հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանի նախագահությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի նիստ։
Նիստի ընթացքում քննարկվել են 2026 թվականի հունիսի 24-ին Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում և Մեծամոր համայնքի Տանձուտ բնակավայրում գրանցված սելավի և ուժեղ քամու հետևանքով բնակիչների գյուղատնտեսական հողատարածքներին, անշարժ գույքին, ինչպես նաև ջերմոցային տնտեսություններին պատճառված վնասների վերաբերյալ ներկայացված
Հանձնաժողովը քննարկել է ներկայացված փաստաթղթերը և սահմանված կարգով ընդունել համապատասխան որոշումներ՝ վնասների գնահատման արդյունքների հաստատման վերաբերյալ։








