Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի է ունեցել «Մշակութային վերջին զանգ» մրցույթի ամփոփիչ միջոցառումը

08.07.2026

Կինոյի տանը տեղի է ունեցել «Մշակութային վերջին զանգ» մրցույթի ամփոփիչ միջոցառումը, որին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը, ինչպես նաև մրցույթին մասնակցած դպրոցների աշակերտները և մանկավարժները։
«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը Արմավիրի մարզից հաղթող են ճանաչվել «Մեծամորի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի և «Լեռնագոգի Օնիկ Փակումեանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի դպրոցները:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է հաղթող դպրոցների աշակերտներին ու ուսուցիչներին՝ շնորհակալություն հայտնելով վերջին զանգը մշակութային ձևաչափով անցկացնելու պատրաստակամության համար:
Միջոցառման շրջանակում ցուցադրվել է հայկական առաջին լիամետրաժ անիմացիոն ֆիլմը՝ «Փոքր Մհերը», որը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-07-09 17:17:09