Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանն անցկացրել է քաղաքացիների հերթական ընդունելությունը
09.07.2026
ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանն անցկացրել է քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին ներկա են եղել մարզպետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները։
Քաղաքացու կողմից բարձրացված խնդիրը վերաբերվել է սոցիալական հարցերին։
Արամ Գրիգորյանը քաղաքացու կողմից ներկայացված խնդիրները քննարկել է ոլորտային պատասխանատուների հետ, տրվել են պարզաբանումներ։
Տեղեկացնենք, որ ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել Արմավիրի մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչությունում:
Ընդունելությունները տեղի են ունենում Արմավիրի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում (ք. Արմավիր, Աբովյան 71):








