Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի է ունեցել <<Արմավիրի մարզում բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման, դրանց հետևանքով բնակչությանը և բնությանը հասցվող վնասների ռիսկերի նվազեցումը>> թեմայով աշխատաժողով

14.07.2026

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության և Արմավիրի մարզպետի աշխատակազմի համապատասխան ոլորտային պատասխանատուների հետ համատեղ այսօր Արմավիրի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել <<Արմավիրի մարզում բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման, դրանց հետևանքով բնակչությանը և բնությանը հասցվող վնասների ռիսկերի նվազեցումը>> թեմայով աշխատաժողով՝ մարզի համայնքների և վարչական շրջանների ղեկավարների մասնակցությամբ, որը վարել է մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը։

Փոխմարզպետը ողջունելով ներկաներին` ընդգծել է նման աշխատաժողովների կարևորությունը՝ բնակչության տեղեկացվածությունն ապահովելու համար։

Արմավիրի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Գևորգ Հակոբյանը ներկայացրել է աշխատաժողովի նպատակն ու օրակարգը` խոսքը փոխանցելով զեկուցողներին։

Արմավիրի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները ներկայացրել են 2026 թվականի 1–ին կիսամյակի ընթացքում մարզում գրանցված հրդեհների վերլուծությունն ըստ հրշեջ փրկարարական ջոկատների սպասարկման տարածքների, ինչպես նաև հրդեհների կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ տեղեկատվություն։

Քննարկվել են ընթացիկ հարցեր, տրվել են համապատասխան ցուցումներ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-07-16 17:57:55