Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Պանելային քննարկում` Զարթոնք բնակավայրում. մասնակցել է մարզպետ Վահրամ Խաչատրյանը
14.07.2026
ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանն այսօր Մեծամոր համայնքի Զարթոնք բնակավայրում ներկա է գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության և Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանության համագործակցությամբ կազմակերպված իրավունքներին առնչվող իրազեկման միջոցառմանը, որին մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո–Վինտերը, Ազգային ժողովի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, Մեծամոր համայնքի ղեկավար Էդգար Հովհաննիսյանը, Զարթոնք բնակավայրի վարչական ղեկավար Արշակ Մկրտումյանը, ինչպես նաև բնակավայրը ներկայացնող կանայք, այդ թվում` եզդիական հանայնքի ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում ցուցադրվել է Նիդերլանդների Թագավորության աջակցությամբ նկարահանված «Շնորհավոր, աղջիկ է» ֆիլմը, որը նվիրված է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների, կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանության և գենդերային հավասարության թեմաներին։
Ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի է ունեցել բաց քննարկում՝ հարցուպատասխանի ձևաչափով։ Մասնակիցներն անդրադարձել են կանանց իրավունքների պաշտպանության, աղջիկների կրթության իրավունքի ապահովման, գենդերային կարծրատիպերի հաղթահարման, ինչպես նաև համայնքներում կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցերի։
Հանդիպումն ամփոփվել է հարցուպատասխանով, մտքերի փոխանակմամբ։








