Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետն ընդունել է «Վերելք» դրամատիկական թատրոնի դերասանական կազմին
17.07.2026
ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը մշտապես հետևողական է եղել մարզում.մշակույթի զարգացմանը։ Ռազմավարական այս մոտեցման շրջանակում նա այսօր ընդունել է Նորապատի «Վերելք» դրամատիկական թատրոնի դերասանական կազմին։
Հանդիպման ընթացքում դերասանները մարզպետին են հանձնել Հայաստանի թատերական գործիչների միության կողմից փոխանցված ոսկե մեդալը և շնորհակալագիրը՝ «Վերելք» թատրոնի հիմնադրման, կայացման ու զարգացման գործում ունեցած ավանդի համար։
Մարզպետը շնորհակալություն է հայտնել բարձր պարգևի ու գնահատականի համար՝ ընդգծելով թատերական արվեստի կարևորությունը մարզի մշակութային կյանքում։ Նա հետաքրքրվել է թատրոնի ընթացիկ գործունեությամբ, առաջիկա տեղծագործական ծրագրերով, քննարկել թատրոնի առջև ծառացած խնդիրներն ու դրանց լուծման ուղիները՝ պատրաստակամություն հայտնելով հնարավորության սահմաններում օգնել, աջակցել։
Թատրոնի տնօրեն Արամ Նալբանդյանն էլ անձնակազմի անունից շնորհակալություն է հայտնել մարզպետին՝ արդյունավետ համագործակցության և բոլոր հարցերում թատրոնին հուսալի աջակից լինելու համար։






