Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Շենավան բնակավայրում տեղի է ունեցել նորակառույց մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությունը
21.07.2026
Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Շենավան բնակավայրում այսօր տեղի է ունեցել նորակառույց մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությունը։
Միջոցառմանը ներկա են գտնվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, Մեծամոր համայնքի ղեկավար Էդգար Հովհաննիսյանը, Շենավան բնակավայրի վարչական ղեկավար Վարդգես Ալեքյանը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, համայնքի բնակիչներ, հյուրեր։
Նախադպրոցական ուսումնական հաստատությունը կառուցվել է սուբվենցիոն ծրագրով՝ 70% Կառավարության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ։
Ծրագրի արժեքը կազմել է 280 մլն ՀՀ դրամ։
Երկհարկանի շինությունն ապահովված է ժամանակակից բոլոր հարմարություններով, անհրաժեշտ գույքով ու տեխնիկայով։ Գործելու է 2 խմբով՝ նախատեսված 60 երեխայի համար։
Նմանօրինակ ծրագրերի իրականացումն առանցքային նշանակություն ունի համայնքների համաչափ զարգացման, գյուղական բնակավայրերում կյանքի որակի բարձրացման և մանուկների համար որակյալ կրթական միջավայր ապահովելու գործում:








