Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ենթակառուցվածքների վերականգնումը կարևոր է․ ՏԿԵ նախարարն ու Արմավիրի մարզպետն այցելել են շինհրապարակներ
21.07.2026
Մարզպետ Վահրամ Խաչատրյանը ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի, համայնքապետերի հետ շրջայց է կատարել մարզի տարբեր համայնքներում և ծանոթացել պետական բյուջեի, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրով մարզում իրականացվող շինարարական աշխատանքներին։
Պաշտոնյաները նախ այցելել են Բաղրամյան համայնք՝ հետևել դեպի Վանանդ գյուղ տանող 11 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։
Հաջորդ կանգառը եղել է Արմավիր համայնքի Հացիկ գյուղը, որտեղ պաշտոնյաները հետևել են մանկապարտեզի շենքի կառուցման ընթացիկ աշխատանքներին, դիտարկել են տեղական նշանակության ավտոճանապարհի 3,5 կմ հատվածի հիմնանորոգման ընթացքը, որը մեկնարկել է այս տարի և նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ:
Խորոնք բնակավայրում մարզպետն ու նախարարը ներկա են գտնվել նոր սպորտային համալիրի հիմնարկեքին:
Ծրագրի իրականացման արդյունքում կկառուցվի 100 սանի համար նախատեսված նոր սպորտային համալիր՝ ավելի քան 488 մլն դրամով:
Դավիթ Խուդաթյանն ու Վահրամ Խաչատրյանը եղել են նաև Վաղարշապատ և Փարաքար համայնքներում, որտեղ ակտիվորեն իրականացվում են ճանապարհաշինական աշխատանքներ:
Բոլոր նշված ծրագրերում աշխատանքները գտնվում են ակտիվ ընթացքի մեջ, իսկ պատասխանատուներին տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ որակն ու սահմանված ժամկետները խստորեն պահպանելու վերաբերյալ։










