Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզպետի աշխատակազմում շարունակվում է արտակարգ իրավիճակների հետևանքով պատճառված վնասների գնահատման գործընթացը

30.07.2026

Արմավիրի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՀՀ Արմավիրի մարզի արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասների գնահատման հանձնաժողովների կողմից իրականացվող աշխատանքները։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրառատ, Առատաշեն, Խորոնք, Մեծամոր համայնքի Վարդանաշեն, Երասխահուն, Մարգարա, Արգավանդ բնակավայրերում 2026 թվականի հուլիսի 6-ին տեղի ունեցած ուժգին քամու և կարկուտի հետևանքով բնակիչների գյուղատնտեսական հողատարածքներին, անշարժ գույքին, ինչպես նաև ջերմոցային տնտեսություններին պատճառված վնասների գնահատման ընթացքին։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև գնահատման աշխատանքների արդյունքները, ինչպես նաև վնասված շինությունների և կառույցների վերականգնման գործընթացին առնչվող հարցեր։ Տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ աշխատանքներն արդյունավետ և սահմանված ժամկետներում իրականացնելու նպատակով։  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-08-24 17:28:06