Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ` Արմավիրի մարզում

12.08.2026

Այսօր՝ օգոստոսի 12-ին, Երիտասարդության միջազգային օրվա շրջանակներում Արմավիրի մարզի Փարաքար և Մեծամոր համայնքներում անցկացվել են ճանաչողական միջոցառումներ։

Փարաքար համայնքի «Մշակույթի և գեղարվեստի կենտրոն» ՀՈԱԿ-ի դահլիճում տեղի է ունեցել «Տարբեր միջավայրեր, ընդհանուր ձգտումներ» կարգախոսով ինտերակտիվ ֆորում-քննարկում՝ համայնքի ակտիվ երիտասարդների և բանախոսի մասնակցությամբ։

Մեծամորում համայնքում կազմակերպվել է նույն կարգախոսով հանդիպում ղեկավար Էդգար Հովհաննիսյանի հետ, որին մասնակցել են համայնքի բոլոր բնակավայրերը ներկայացնող երիտասարդները։ Անմիջական զրույցի ընթացքում մասնակիցներն իրենց հուզող հարցերն են ուղղել համայնքի ղեկավարին՝ անդրադառնալով համայնքային կյանքի տարբեր բնագավառներին։ Քննարկվել են նաև համայնքային կյանքին վերաբերող մի շարք առանցքային հարցեր, տրվել են համապատասխան բնորոշումներ ու գնահատականներ։

Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքը առաջիկա օրերին կշարունակվի Արմավիրի մարզի մյուս համայնքներում՝ Բաղրամյանում, Արաքսում, Վաղարշապատում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-08-14 09:43:22