Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վահրամ Խաչատրյանը հետևել է Մրգաշատի և Նորապատի դպրոցներում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին
28.08.2026
ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Մրգաշատի և Նորապատի միջնակարգ դպրոցներ՝ տեղում ծանոթանալու իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին և արդյունքներին։
Մարզպետը շրջել է դպրոցների տարածքում, հետևել կատարված աշխատանքներին, դրանց որակին և աշխատանքների համապատասխանությանը սահմանված պահանջներին։
Տեղում քննարկվել են նաև շինարարական գործընթացում առկա խնդիրներն ու թերությունները։ Պատասխանատուներին տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ արձանագրված թերությունները սահմանված ժամկետներում շտկելու և աշխատանքներն ամբողջությամբ ու պատշաճ որակով ավարտելու վերաբերյալ։
Վահրամ Խաչատրյանը կարևորել է աշխատանքների պատշաճ կազմակերպումն ու որակի ապահովումը՝ ընդգծելով, որ դպրոցների բարեկարգ և անվտանգ միջավայրի ստեղծումը առաջնահերթություն է։
Մանրամասները տեսանյութում՝ https://www.facebook.com/share/r/1BFeL7jBTu/


