Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տաթև Ասատրյանի աննախադեպ մենահամերգը՝ Արմավիրի սրտում

30.08.2026

Երեկ Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակը վերածվել էր մեծ երաժշտական բեմի․ տեղի ունեցավ սիրված երգիչ, արմավիրցի Տաթև Ասատրյանի աննախադեպ մենահամերգը։

Համերգն իր շուրջն էր համախմբել Արմավիրի մարզի բազմաթիվ բնակիչների՝ ստեղծելով տոնական, ջերմ ու բարձր տրամադրությամբ երեկո։

Համերգն առանձնահատուկ էր նաև իր խորհրդանշականությամբ․ Տաթև Ասատրյանը երգում էր հենց իր ծննդավայրում՝ այն քաղաքում, որտեղ անցել է նրա մանկությունն ու արվել են երաժշտական առաջին քայլերը։

Արմավիրի հրապարակում հնչող երգերն ու հանդիսատեսի ոգևորությունը դարձան հայրենի քաղաքին նվիրված յուրահատուկ երաժշտական երեկո՝ լի սիրով, հպարտությամբ ու գեղեցիկ հույզերով։ 
 

Մանրամասները տեսանյութում՝ https://www.facebook.com/share/v/19JseXpQ8R/

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-09-10 15:41:57