Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արմավիրի մարզում նշվեց Փրկարարների օրը
04.09.2026
Սեպտեմբերի 4-ին Հայաստանում նշվում է Փրկարարների օրը։
Տոնի կապակցությամբ Արմավիրի մարզային փրկարարական վարչության նախաձեռնությամբ
Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակում անցկացվեց հանդիսավոր միջոցառում և ցուցադրություն։ Մասնակիցներին ներկայացվեց հրշեջ-փրկարարական գույքը, ժամանակակից տեխնիկան ու սարքավորումները, որոնք կիրառվում են արտակարգ իրավիճակներում արագ և արդյունավետ արձագանք ապահովելու համար։
Ցուցադրությանը ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուներ:
Ցուցադրությանը հետևում և փրկարարական գույքին էին ծանոթանում հանրակրթական դպոցի աշակերտները, ուսանողները, քաղաքացիները:
Տոնական օրը ևս մեկ անգամ ընդգծեց փրկարարների դերը համայնքների անվտանգության ապահովման, ինչպես նաև հասարակության մեջ պատրաստակամության և փոխօգնության մշակույթի ամրապնդման գործում։






