Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արմավիրի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանն անցկացրել է քաղաքացիների հերթական ընդունելությունը
25.09.2026
Մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանն այսօր քաղաքացիների հերթական ընդունելությունն է անցկացրել, որին ներկա են եղել մարզպետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուները:
Քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրները վերաբերվել են հիմնականում քաղաքաշինական, հողային հարաբերությունների, սոցիալական խնդիրների կարգավորմանը, ֆինանսական աջակցության տրամադրմանը։
Արամ Գրգորյանը քաղաքացիների կողմից ներկայացված հարցերը քննարկել է ոլորտային պատասխանատուների հետ, տրվել են պարզաբանումներ, ինչպես նաև հանձնարարականներ։
Տեղեկացնենք, որ ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել Արմավիրի մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչությունում:
Ընդունելությունները տեղի են ունենում Արմավիրի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում (ք. Արմավիր, Աբովյան 71): Տեսնել ավելի քիչ







