Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի ուղերձն Ուսուցչի օրվա առթիվ

05.10.2026

Սիրելի՜ ուսուցիչներ, մանկավարժներ, կրթության ոլորտի հարգելի՛ նվիրյալներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ:

Մեր հասարակության մեջ ուսուցչի առաքելությունն սկզբից ևեթ ունեցել է բացառիկ նշանակություն: Գաղտնիք չէ, որ հայ ժողովուրդը մշտապես կրթությունը համարել է ազգային ինքնությունը պահպանելու և զարգացնելու ամենահուսալի հենասյունը։ Չկա ավելի պատվաբեր, բայց և միաժամանակ ավելի պատասխանատու գործ, քան աշակերտ կրթելու, մտածող անհատ ու մեր երկրի արժանապատիվ քաղաքացի ձևավորելու դժվարին ու վեհ ճանապարհը:

Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում մեր մարզի բոլոր կրթօջախների աշխատակիցներին՝ մարզում կրթության որակի բարձրացման, նորարարական մոտեցումների ներդրման և մատաղ սերնդին հայեցի ու համամարդկային արժեքներով դաստիարակելու համար։

Մենք լավ ենք գիտակցում, որ ուժեղ և զարգացած պետություն, մարզ և համայնք ունենալու համար առաջին հերթին անհրաժեշտ է զարգացած կրթական համակարգ:

Եվ ուրեմն, հավատարիմ լինելով կառավարության որդեգրած քաղաքականությանը, մշտապես լինելու են դպրոցի և մանկավարժի կողքին։

Հարգելի՛ մանկավարժներ, մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին առողջություն, անսպառ եռանդ, ստեղծագործական նոր հաջողություններ և բարօրություն: Թող ձեր սաների ձեռքբերումները միշտ լինեն ձեր աշխատանքի և վաստակի լավագույն գնահատականը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-10-05 18:05:19