Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի Արմավիրի մարզային փուլը
10.10.2026
Վաղարշապատի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի Արմավիրի մարզային փուլը, որին մասնակցել են Արմավիրի մարզի 30 դպրոցների շուրջ 100 աշակերտներ։
Մրցումներն անցկացվել են երկու տարիքային խմբերում՝ 4-7-րդ և 8-12-րդ դասարանների աշակերտների միջև՝ հնարավորություն ընձեռելով պատանի մարզիկներին ցուցադրելու իրենց լողային հմտությունները, մարզական պատրաստվածությունն ու մրցակցային ոգին։
Մրցաշարի հիմնական նպատակն է դպրոցականների շրջանում խթանել առողջ ապրելակերպը, նպաստել լողի մասսայականացմանը, բացահայտել շնորհալի պատանի մարզիկներին և երեխաների շրջանում ձևավորել ֆիզիկական ակտիվության ու սպորտի նկատմամբ հետաքրքրության մշակույթ։
Մարզային փուլի արդյունքներով լավագույն ցուցանիշներ գրանցած մասնակիցներն ընդգրկվել են Արմավիրի մարզի հավաքական թիմում, որը նոյեմբերի 20-21-ը Ծաղկաձորում կմասնակցի մրցաշարի եզրափակիչ փուլին՝ ներկայացնելով մարզը հանրապետական մակարդակում։
Մրցաշարը կարևոր հարթակ է դպրոցականների մարզական կարողությունների զարգացման, առողջ ապրելակերպի արժևորման և պատանի մարզիկների շրջանում լողի նկատմամբ հետաքրքրության խթանման համար։








