Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Կառավարությունն Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացրել է 299 մլն 606 հազար ՀՀ դրամ

12.11.2026

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում 299 մլն 606.0 հազար ՀՀ դրամ գումար է հատկացվել ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմին՝ մարզի 5 համայնքների 2023-2025թթ հավանության արժանացած սուբվենցիոն
7 ծրագերի կառավարության մասնաբաժնի համաֆինանսավորման նպատակով:

Հատկացված գումարն ուղղվելու է հետևյալ աշխատանքներին․

  • Վաղարշապատ համայնքի Ծիածան բնակավայրի ներտնտեսային ոռոգման ջրագծերի վերակառուցում՝46 մլն 230.6 հազար դրամ,
  • Բաղրամյան համայնքի Երվանդաշատ, Բագարան, Կողբավան բնակավայրերի գազաֆիկացում՝ 38 մլն 812.7 հազար դրամ (մասնակի),
  • Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա փողոցի Արարատյան-Սայաթ-Նովա 5Ա բազմաբնակարան բնակելի շենքի հատվածի հիմնանորոգում և Արմավիր համայնքի Մյասնիկյան գյուղի Խանջյան փողոցի Երևանյան-Գագարին հատվածի հիմնանորոգում՝ 117 մլն 863.1 հազար դրամ,
  • Արմավիր համայնքի Սարդարապատ գյուղի թիվ 9 փողոցի հիմնանորոգում՝ 15 մլն 144.1 հազար դրամ,
  • Մեծամոր համայնքի Արևիկ բնակավայրի գազաֆիկացում՝ 10 մլն 112.4 հազար դրամ,
  • Արմավիր համայնքի Արաքս գյուղի խմելու ջրամատակարարման ցանցերի վերակառուցում՝ 43 մլն 689.0 հազար դրամ,
  • Արաքս համայնքի Արտիմետ գյուղի ոռոգման համակարգի կառուցում՝ 27 մլն 754.1 հազար դրամ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-11-12 17:07:37