Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մինչև 2 մլն դրամ աջակցություն՝ 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների համար․ մեկնարկել է ծրագրի կրթական բաղադրիչի մասնակցության հայտերի ընդունումը
16.11.2026
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է ՀՀ կառավարության՝ 2026 թվականի նոյեմբերի 5-ի 1620-Լ որոշմամբ հաստատված «63–72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի իրացման և բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագրի» շրջանակում ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանն ուղղված կրթական ծրագրին մասնակցության հայտերի ընդունման մեկնարկի մասին․
Հայտերն ընդունվում են 2026 թվականի նոյեմբերի 9-ից մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ։ Կրթական ծրագիր իրականացնող կազմակերպությունների ցանկը, դասընթացների անցկացման վայրերի, հստակ ժամկետների և մասնակցության պայմանների վերաբերյալ տեղեկությունները հայտեր ներկայացրած անձանց կտրամադրվեն լրացուցիչ։
Մանրամասները՝ https://economy.gov.am/63-72-tarekan-qaghaqaciner-cragir


