Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վահրամ Խաչատրյանն այցելել է Վաղարշապատ համայնքի Աղավնատուն բնակավայր

17.11.2026

Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Վաղարշապատ համայնքի Աղավնատուն բնակավայր՝ տեղում ծանոթանալու մանկապարտեզի կառուցման աշխատանքների ընթացքին։ Մարզպետը դիտարկել է իրականացվող շինարարական աշխատանքները, որոնք ընթանում են բնականոն հունով։

Մանկապարտեզի կառուցումն իրականացվում է սուբվենցիոն ծրագրով։ Ծրագրի ընդհանուր արժեքը 360 մլն 194 հազար դրամ է, որի 70 տոկոսը ֆինանսավորվում է պետական, իսկ 30 տոկոսը՝ համայնքային բյուջեի միջոցներով։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-11-18 18:23:03